«Ժամանակ». Ծառուկյանը գնացել է Բելառուս, ապա՝ Մոսկվա
22/11/2018 09:57

«Ժամանակ». Ծառուկյանը գնացել է Բելառուս, ապա՝ Մոսկվա

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն հինգ օր է՝ Գագիկ Ծառուկյանը բացակայում է Հայաստանից և դեռ հինգ օր ևս կբացակայի: Նա Հայաստան կվերադառնա միայն նոյեմբերի 26-ին, նոյեմբերի 25-ին, սովորույթի համաձայն, արտերկրում նշելով իր ծննդյան 62-ամյակը:

Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ Ծառուկյանը սկզբում եղել է Բելառուսում, իսկ այժմ Մոսկվայում է: Երկու օր առաջ նրան է միացել նաև կինը»:

«Ժամանակ». Ծառուկյանը գնացել է Բելառուս, ապա՝ Մոսկվա