.jpg)
23/11/2018 19:28
Լուկաշենկո. ռուսները դեռ չեն վճարել Ֆուտբոլի ԱԱ-2018-ին ընդառաջ Կալուգայում կառուցված օբյեկտների համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությունից պահանջել է հստակեցնել Թուրքմենստանում և Ռուսատանում բելառուսների կատարած շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարի հաշիվներն ու ստանալ դեռ չվճարված վարձատրությունը: Նման հայտարարությամբ Լուկաշենկոն ելույթ է ունեցել հանրապետական սեմինարի ժամանակ:
«Ինձ զեկուցում են, որ մինչ օրս ստացված չէ Գառլիկի լեռնահարստացման կոմբինատի կառուցման գումարը: Ես սպասում եմ այդ հարցի շուտափույտ լուծմանը: Բացի այդ, ռուսները դեռ չեն վճարել Ֆուտբոլի ԱԱ-2018-ին ընդառաջ Կալուգայում կառուցված օբյեկտների համար», - ասել է Լուկաշենկոն:
Ըստ նրա՝ կառավարությունը պետք է անմիջապես ներգրավվի այդ խնդիրների լուծման գործընթացում: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են նաև գործի դնել ՆԳՆ-ի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին։