Մանեն «Լիվերպուլի» հետ պայմանագիրը երկարաձգել է
23/11/2018 14:41

Մանեն «Լիվերպուլի» հետ պայմանագիրը երկարաձգել է

«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ:

Նոր համաձայնագրի մանրամասները չեն բացահայտվել: Հաղորդվում է, որ պայմանագիրը նախատեսված է երկար ժամանակով:

«Ես շատ ուրախ եմ պայմանագիրը «Լիվերպուլի» հետ երկարաձգելու համար: Սա մեծ օր է ինձ համար: Ես ցանկանում եմ օգնել ակումբին հասնել երազանքներին և բարձրունքներ նվաճել:
Կարիերայի ընթացքում իմ լավագույն որոշումն է», - ասել է Մանեն:

Մանեն «Լիվերպուլի» հետ պայմանագիրը երկարաձգել է