Ռուգանին «Յուվենթուսից» կարող է «Ռոմա» տեղափոխվել
23/11/2018 19:43

Ռուգանին «Յուվենթուսից» կարող է «Ռոմա» տեղափոխվել

«Յուվենթուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին  կարող է «Ռոմա» տեղափոխվել: Ինչպես հայտնում է Corrierre dello Sport-ը,  հռոմեացիների մարզական տնօրենը արդեն բանակցում է ֆուտբոլիստի գործակալի հետ:
 
Ռուգանին դժգոհ է  «Յուվենթուսում» խաղային պրակտիկայից և որոշել է ամռանը փոխել ակումբը:
 
Չնայած դրան՝ թուրինյան ակումբը նոր պայմանագիր է առաջարկել նրան՝ մինչև 2021 թվականը, 2,5 միլիոն եվրոյով:
Ռուգանին «Յուվենթուսից» կարող է «Ռոմա» տեղափոխվել