«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար
23/11/2018 11:15

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար

Լոս Անջելեսում այս գիշեր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ Այս տարի համազգային դրամահավաք-միջոցառման համար ընտրվել է «Արարենք միասին» խորագիրը։

Հեռուստամարաթոնն ավարտվել է. «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար։ 

Ավելի վաղ հայտնել էինք,  թե ովքեր են կատարել նվիրատվություններ:

Մանսավորապես, ըստ աղբյուրի, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հիմնադրամին նվիրաբերել է իր կես տարվա աշխատավարձը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերել է 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ:

Հիշեցնենք՝ 2017-ին «Բերքառատ Արցախ» hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12,505,456 դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար