«Ռեալ». Ռամոսը չի խախտել հակադոպինգային կանոնները
24/11/2018 12:51

«Ռեալ». Ռամոսը չի խախտել հակադոպինգային կանոնները

«Ռեալը» հանդես է եկել հայտարարությամբ՝ կավված Football Leaks-ի տարածած ուսումնասիրության արդյունքների հետ, որի համաձայն՝ թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը ձախողել է դոպինգ թեստը՝ 2017 թվականի Չեմպիոնների Լիգայից հետո:

«Առաջին հերթին՝ Ռամոսը չի խախտել հակադոպինգային կանոնները:

Երկրորդ՝ ՈւԵՖԱ-ն համապատասխան տվյալներ է պահանջել և անմիջապես փակել հարցը, ինչպես անում են սովորաբար ստուգումից հետո:

Երրորդ՝ նշված հրապարակման որոշ մասն ակումբը չի մեկնաբանի՝ հաշվի առնելով կեղծ տեղեկության տեսանելիությունը», - ասվում է մադրիդցիների հայտարարության մեջ:

«Ռեալ». Ռամոսը չի խախտել հակադոպինգային կանոնները