Նիկոլ Փաշինյանի փոխարեն Մինսկ կմեկնի Արարատ Միրզոյանը
26/11/2018 12:25

Նիկոլ Փաշինյանի փոխարեն Մինսկ կմեկնի Արարատ Միրզոյանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդի ընթացքում կփոխարինի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

«Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում։ Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Մինսկում:

Նիկոլ Փաշինյանի փոխարեն Մինսկ կմեկնի Արարատ Միրզոյանը