Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա 2019 թվականի ամռանը` Հայաստանում
27/11/2018 16:52

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա 2019 թվականի ամռանը` Հայաստանում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի ամռանը` Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ կառավարության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխանցում է «Интерфакс»-ը:
 
«Ցանկանում նշել, որ Հայաստանը պատրաստ է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական հանդիպման ընդունմանը, մասնավորապես `ամռանը», - ասել է նա՝ Մինսկում կայացած միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:
 
«Մենք ձեզ բոլորիդ սպասում ենք Հայաստանում և ուրախ կլինենք բոլոր ջանքերը գործադրել նիստի հաջող անցկացման համար», - հավելել է Միրզոյանը:
 
Հայաստանը 2019 թվականին նախագահելու է Եվրասիական տնտեսական միության աշխատանքային մարմիններում:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա 2019 թվականի ամռանը` Հայաստանում