«Փաստ». Կոշտ խոսակցություն՝ իշխանական կուսակցության ներսում
27/11/2018 10:05

«Փաստ». Կոշտ խոսակցություն՝ իշխանական կուսակցության ներսում

«Փաստ» թերթը գրում է, որ իր ունեցած տեղեկություններով՝ շաբաթ օրվա երթի մասնակցության ցուցանիշները դարձել են լուրջ քննարկման առարկա իշխանության միջանցքներում ու ՔՊ–ի կուլիսներում:

«Նիկոլ Փաշինյանը չի բավարարվել միայն երթը հեգնողներին ֆեյսբուքում տված կոշտ պատասխանով: Թիրախում հատկապես հայտնվել են աշխատակազմի որոշ պաշտոնյաներ, որոնք պատասխանատու էին երթի կազմակերպչական աշխատանքների համար, և ՔՊ–ի երևանյան կառույցների պատասխանատուները: Վերջիններս նկատողություն են ստացել երթին բավարար քանակով մասնակցություն չապահովելու համար:

Որպես արդարացում նրանք պնդել են, թե զբաղված էին քարոզարշավի նախապատրաստական աշխատանքներով և չէին կարող միաժամանակ երկու ճակատով աշխատել: Մյուս կողմից նրանք արդարացել են, որ իրենց արգելված է եղել, այսպես կոչված, վարչական ռեսուրս կիրառել, այսինքն՝ քանակ ապահովել, օրինակ, դպրոցների կամ բուհերի հաշվին: Ամեն դեպքում որոշվել է, որ բացի Փաշինյանի գրառումից այլ մեկնաբանություններ այս հարցով չպետք է լինեն ու թեման պետք է արագ մոռացության մատնել», - գրել է թերթը:
 

«Փաստ». Կոշտ խոսակցություն՝ իշխանական կուսակցության ներսում