.jpg)
Քանի դեռ Տիգրան Ավինյանը բանտախցում չէ, թող վարչապետի մտքով չանցնի խոսել կոռուպցիայի մասին. Շահնազարյան
ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում ոչինչ չի արել:
«Քանի դեռ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բանտախցում չէ, թող վարչապետի մտքով չանցնի խոսի կոռուպցիայի մասին», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
ՀՀԿ պատգամավորության թեկնածուն ընդգծեց, թե որևէ իրական քայլ կոռուպցիայի դեմ չի կատարվել:
«Ընդամենը պրոպագանդա է», - ասաց նա:
Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանի ստեղծած ու չրի արտադրությամբ զբաղվող ընկերությունը 2018-ին հայտ է ներկայացրել և 35 հազար դոլար դրամաշնորհ ստացել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: