Հենրիխ Մխիթարյան. Մենք պատրաստ էինք «Վորսկլայի» հետ հանդիպմանը
29/11/2018 15:13

Հենրիխ Մխիթարյան. Մենք պատրաստ էինք «Վորսկլայի» հետ հանդիպմանը

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Վորսկլայի» հետ հանդիպման տեղափոխությունը՝ Պոլտավայից Կիև:
 
-  Դուք ամենից շատ Պոլտավան եք կարոտել, թե՞ Կիևը: Որտե՞ղ ավելի շատ կցանկանայիք խաղալ:
 
- Քանի որ ժամանակին հանդես էի գալիս «Շախտյորում» և Դոնեցկի «Մետալուրգում», ուրեմն ամենից շատ կարոտել եմ Դոնեցկը: Մենք պատրաստ էինք խաղալ Պոլտավայում և Կիևում: Կարող էինք հաղթահարել ինչպես Պոլտավայի, այնպես էլ Կիևի ճանապարհը: Սակայն  որոշումը կայացված է, մենք այստեղ ենք: Ցավում ենք Պոլտավայի համար: Վստահ եմ, այնտեղ սպասում էին հանդիպմանը, - ասել է Մխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյան. Մենք պատրաստ էինք «Վորսկլայի» հետ հանդիպմանը