ՈՒԵՖԱ-ն ստեղծել է երրորդ եվրագավաթը
03/12/2018 17:09

ՈՒԵՖԱ-ն ստեղծել է երրորդ եվրագավաթը

ՈւԵՖԱ-ն  հաստատել է 2021 թվականից ակումբային երրորդ մրցաշարի ստեղծումը:

Նոր մրցաշարը կանցկացվի Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի ձևաչափով: Խմբային փուլում հանդես կգա 32 թիմ:

Մրցաշարը բաղկացած կլինի խմբային փուլից, 1/8 եզրափակչից, քառորդ եզրափակչից, կիսաեզրափակչից և եզրափակչից համապատասխանաբար:

Դրանում կհանդիպեն  խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերն ու Եվրոպայի լիգայի խմբային փուլում երրորդ տեղ զբաղեցնողները:

Նոր մրցաշարում կանցկացվեն 141 հանդիպում 15 խաղային օրվա ընթացքում:  Նոր մրցաշարի հաղթողը Եվրոպա լիգայում հանդես գալու իրավունք կստանա:

Խաղերը կանցկացվեն հինգշաբթի օրը:

ՈՒԵՖԱ-ն ստեղծել է երրորդ եվրագավաթը