Գյումրիում, դաժան ծեծելով, սպանել են քաղաքի հավաքարարուհուն
03/12/2018 11:28

Գյումրիում, դաժան ծեծելով, սպանել են քաղաքի հավաքարարուհուն

Այսօր առավոտյան դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում, մասնավորապես, Սլոբոդկա թաղամասում։

Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացնում են, որ սպանել են հավաքարար 57-ամյա կանանցից մեկին, որը այդ ժամանակ դուրս էր եկել աշխատանքի։

Ըստ աղբյուրի, դաժան ծեծի ենթարկված կնոջը չեն հասցրել տանել հիվանդանոց, և նա ճանապարհին մահացել է։
Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Տեղեկացնում են նաև, որ կատարվում են բազմածավալ օպերատիվ աշխատանքներ դեպքի հանգամանքները, ինչպես նաև նշված հանցանքը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Գյումրիում, դաժան ծեծելով, սպանել են քաղաքի հավաքարարուհուն