Մոդրիչն արժանացել է «Ոսկե գնդակի»
04/12/2018 13:39

Մոդրիչն արժանացել է «Ոսկե գնդակի»

Լուկա Մոդրիչն այս տարի արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին: Այսպիսով, նա ընդհատել է Մեսսիի և Ռոնալդուի 11-ամյա մենաշնորհը:

Խորվաթը գերազանցել է Ռոնալդուին, որը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 277 միավորով: Երրորդը դարձել է  Անտուան Գրիզմանը:

Մեսսին այս տարի 5-րդն է: 2006 թվականից ի վեր արգենտինացին առաջին անգամ է եռյակից դուրս մնացել:
 

Մոդրիչն արժանացել է «Ոսկե գնդակի»