04/12/2018 20:15
ԱՄՆ-ն Աֆղանստանին օգնելու համար դիմել է մյուս երկրներին
Աֆղանստանում հակամարտությունը բավականին երկար է շարունակվում, և Միացյալ նահանգներն այն կարգավորելու համար դիմել է մյուս երկրների օգնությանը, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը՝ Վաշինգթոնում Հնդկաստանի պաշտպանության նախարար Նիրմալա Սիթարամանի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին:
Մեթիսին խնդրել են մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Պակիստանի վարչապետ Իմրան Խանին Աֆղանստանի հակամարտության լուծմանը նպաստելու խնդրանքով նամակ ուղարկելու մասին: «Մենք պատասխանատու երկրների ենք փնտրում [Հնդկական] ենթամայրցամաքում և Աֆղանստանում պատերազմի շրջանակում խաղաղության պահպանման համար: Այն երկար տևեց, մոտենում է 40 տարվան: Դա բավականին երկար է, ժամանակն է, որ բոլորը ՄԱԿ-ին սկսեն աջակցել… բոլոր նրանք, ովքեր փորձում են խաղաղությունը պահպանել և լավ աշխարհ կառուցել»,- ընդգծել է Մեթիսը:
«Մենք այդ ճանապարհի վրա ենք, այն վարում են դիվանագետները, որոնք հնարավոր ամեն ինչ կանեն՝ աֆղանստանցի ժողովրդին պաշտպանելու համար»,- հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: