Պրոֆեսիոնալ չեմ համարում, առանց ներմուծման գինն իմանալու, հայտարարել, որ հնարավոր է գազի գինը 30 տոկոսով իջեցնել. Բաղրամյան
06/12/2018 12:32

Պրոֆեսիոնալ չեմ համարում, առանց ներմուծման գինն իմանալու, հայտարարել, որ հնարավոր է գազի գինը 30 տոկոսով իջեցնել. Բաղրամյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դժվարանում է գազի սակագնի նվազման հստակ չափ նշել:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում որոշ քաղաքական ուժերի հայտարարությանը, թե գազի սակագինը հնարավոր է 30 տոկսով իջեցնել, արձագանքեց.

«Գազի սակագինը կախված է նրանից, թե ինչ ներմուծման գին այն կունենա: Երբ հայտարարում են, առանց իմանալու ներմուծման գինը, մի քիչ ոչ պրոֆեսիոնալ եմ համարում: Երբ գինն ունենան, այդ ժամանակ էլ կարող ենք կողմնորոշվել»:

Ճշտող հարցին, թե որքանո՞վ է առաջիկայում հնարավոր իջեցնել գազի սակագինը, Բաղրամյանն ասաց.

«Բանակցությունների արդյունքում կտեսնենք»:

Պրոֆեսիոնալ չեմ համարում, առանց ներմուծման գինն իմանալու, հայտարարել, որ հնարավոր է գազի գինը 30 տոկոսով իջեցնել. Բաղրամյան