Կառավարությունն արտոնություն տվեց «Գինափ» ՍՊԸ-ին.  Կստեղծվի 50 նոր աշխատատեղ
06/12/2018 11:35

Կառավարությունն արտոնություն տվեց «Գինափ» ՍՊԸ-ին. Կստեղծվի 50 նոր աշխատատեղ

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Գինափ» ՍՊԸ-ին տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի, նյութերի ներմուծման համար:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի և այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ։

Ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումները կազմում են 2,5 մլրդ դրամ և մինչև 2021 թվականը նախատեսվում է հավելյալ 1 մլրդ դրամ ներդրում նոր սարքավորումներ և 8,9 մլրդ դրամ ներդրում հումք գնելու նպատակով։

Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 56 աշխատատեղ և նախատեսվում է ստեղծել ևս 50 նոր աշխատատեղ՝ 180 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 300 մլն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

Կառավարությունն արտոնություն տվեց «Գինափ» ՍՊԸ-ին. Կստեղծվի 50 նոր աշխատատեղ