06/12/2018 12:09
Թբիլիսիում Վրաստանի նախագահի փեսան ձերբակալվել է
Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին, հայտնել է Rustavi2-ը:
Ոստիկանությունը բերման է ենթարկել երկու մարդ: Հեռուստաալիքի տվյալով՝ երբ սկսվել է հատուկ գործողությունը, կասկածյալներն սկսել են բնակարանի պատշգամբից ցած նետել զենքը: Գոգոչուրին վարձակալել էր Ամաշուկելի փողոցում գտնվող այդ բնակարանը:
Հատուկ գործողությունն անցկացվել է գիշերը: