06/12/2018 14:45
Իրանում հարսանիքի ժամանակ հրաձգության հետևանքով 4 մարդ է մահացել
Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահի նահանգում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 4 մարդ է մահացել, վիրավորվել՝ 16-ը, հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին:
«Այդ պատահարի հետևանքով, ցավոք, զոհվել է չորս մարդ, 16 հոգի տուժել է»,- գործակալությունը մեջբերել է նահանգի իրավակարգի ուժերի ղեկավար Մանուչեհր Ամանէլահիի խոսքը:
Չաման ոչ մեծ քաղաքում չորեքշաբթի երեկոյան հրաձգություն էր սկսել արարողության հյուրերից մեկը, որը հանել էր «Կալաշնիկով» ինքնաձիգն ու կրակ բացել այլ հյուրերի հետ տեղի ունեցած վեճից հետո: Հրաձգությունից հետո 20 մարդու տեղափոխել են հիվանդանոց, որտեղ տուժածներից չորսն ավելի ուշ մահացել են: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հրաձիգին ու ևս երեք մարդու: