Նավթի համաշխարհային գները զգալի նվազել են
07/12/2018 14:01

Նավթի համաշխարհային գները զգալի նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:

Brent ապրանքանիշի փետրվարի  մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 1,3  դոլարով՝ մինչև 60.31 դոլար՝ մեկ բարելի դիմաց:    

WTI տեսակի նավթի  հունվարի  մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,4 դոլարով՝ մինչև 51.49  դոլար մեկ բարելի դիմաց: