11/12/2018 11:00
Մակրոնը խոստացել է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի երեկոյան ուղերձով դիմել է ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել է «դեղին բաճկոնավորների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին:
Մակրոնը, մասնավորապես, խոստացել է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգևավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր է 2 հազար եվրոյից:
Նաև Ֆրանսիայի ղեկավարը դատապարտել է ոստիկանների դեմ բռնությունը բողոքների ժամանակ: