11/12/2018 15:50
Հալեպի դպրոցներն օգնում են ինտեգրել զինյալների միջավայրում ապրած երեխաներին
Սիրիական Հալեպ քաղաքի դպրոցները ներդրել են զինյալների միջավայրում երկար ժամանակ ապրած երեխաների հետ աշխատանքի մեթոդիկա, հայտնել է Հալեպի դպրոցներից մեկի տնօրեն Ամին Հարիրին:
«Մեր դպրոցում սովորում է 2700 երեխա: Նրանցից 400-ն ապրել է զինյալների միջավայրում: Մենք նրանց հետ աշխատում ենք հատուկ մեթոդիկաներով»,- նշել է Հարիրին:
Նրա խոսքով՝ երեխաների ինտեգրման գործընթացը բարդ էր:
«Կար ժամանակ, երբ նրանք մեզ հետ թշնամաբար էին շփվում: Բայց ամիսներ անց մենք կարողացանք փոխել նրանց պահվածքը», - նշել է Հարիրին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի իշխանությունները նախատեսում են իրականացնել վերականգնողական կենտրոների ստեղծման ծրագիր, որտեղ հոգեբանական օգնություն ցույց կտրվի այն երեխաներին, որոնք պատերազմի ժամանակ ապրել են զինյալների միջավայրում: