11/12/2018 18:46
ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին
Դեկտեմբերի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Ծանոթանալով ներկայացված խնդիրներին, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։