Չեմպիոնների լիգայում «Բարսելոնը» կրկնել է առանց պարտությունների շարքի ռեկորդը
12/12/2018 14:15

Չեմպիոնների լիգայում «Բարսելոնը» կրկնել է առանց պարտությունների շարքի ռեկորդը

Չեմպիոնների լիգայում «Բարսելոնը» սեփական հարկի տակ  կրկնել է  առանց պարտությունների շարքի ռեկորդը, հայտնում է SovSport.ru-ն:

Կատալոնական թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում  հանդիպում է անցկացրել  «Տոտտենհեմի»  հետ: Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1: 1:

Այս արդյունքը հնարավորություն է տվել շարունակել շարքը, որում «Բարսելոնը» 29 անգամ չի պարտվել  սեփական հարկի տակ: Մրցաշարային առաջին  ռեկորդը  գրանցվել էր 1998-ի մարտից  2002-ի ապրիլը՝ «Բավարիայի» կողմից:

Չեմպիոնների լիգայում «Բարսելոնը» կրկնել է առանց պարտությունների շարքի ռեկորդը