12/12/2018 12:44
Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, այդ մասին Aysor.am-ի տեղեկությունը հաստատեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։
Արմեն Գևորգյանի կալանավորելու նախաձեռնությունը առնչություն ունի մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի հետ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր քննել է նրան կալանավորելու մասին ՀՔԾ-ի միջնորդությունը, սակայն քննությունը երկար չի տևել, հետաձգվել է մինչ վաղը։
Գևորգյանը, հիշեցնենք, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, իսկ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եղել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։