12/12/2018 15:03
Bank of America-ն ակնկալում է է 2019-ի համար նավթի գների աճ
Չնայած նավթի շուկայում կտրուկ անկումներին, որոշ կանխատեսողներ շարունակում են դրական վերաբերել դրա գներին և պահանջարկին՝ 2019 թվականի համար:
Bank of America Merrill Lynch-ը տարեկան կանխատեսումների հաշվետվությունում ակնկալում է, որ Brent տեսակի նավթը 2019 թվականին կլրացնի ոչ վաղ անցյալում ունեցած կորուստները և կամրապնդվի մեկ բարելի դիմաց 70 դոլար մակարդակում: Սակայն ամեն ինչում (առևտրից և դրամավարկային քաղաքականությունից մինչև քաղաքականություն) աճող գլոբալ անորոշության ֆոնին, այս կանխատեսումը հեռու է կոնսենսուսից:
«Առաջիկա օրերին կշարունակվի փոփոխությունը, սակայն 2019 թվականին մենք կառուցողական կլինենք նավթի գների մասով», - ասել է Bank of America Merrill Lynch-ի պաշտոնյա Հոութան Յաժարին:
«Մենք կարծում ենք, որ նավթի գները հաջորդ տարի կրկին կհասնեն 70 դոլարի՝ կարճ ժամանակում աճելով երկրորդ եռամսյակում: Մենք հավատում ենք, որ ՕՊԷՔ-ի կրճատումները բավարար էին», - ասել է Յաժարին՝ կանխատեսելով «համեմատաբար հավասարակշռված» նավթային շուկա» և հաջորդ տարի կայուն պաշարներ:
Սակայն նավթի աճի վերաբերյալ մտահոգությունները շարունակում են արդիական մնալ. շուկայի մյուս վերլուծաբանները նշում են հաջորդ տարվա համար մեկ բարելի դիմաց 60 դոլար կամ ավելի ցածր մակարդակը:
Brent տեսակի նավթի գները հոկտեմբերյան առավելագույնից՝ 86 դոլարից, նվազել են մոտ 30 տոկոսով: Միևնույն ժամանակ, Citi-ն ակնկալում է, որ նավթը «ոչ մի տեղ չի անհետանա» 2019 թվականին և կշարունակի մնալ 60 դոլարի մակարդակում: ՕՊԷՔ-ի կրճատումը, ըստ բանկի, կարող է իրականում հակակառուցողական լինել, միայն խրախուսելով ամերիկացի արտադրողներին` արտադրությունը մեծացնելու միջոցով: