12/12/2018 10:08
«Ժամանակ». Կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում
«Ժամանակ» թերթը գրում է, որ կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում:
«Նոր Հայաստանում ՔԿՀ-ների շուրջ ձևավորվել են տարբեր խմբավորումներ, որոնք հսկայական գումար են աշխատում կալանավորներին ալկոհոլ, թմրադեղեր կամ սնունդ մատակարարելու միջոցով: Կալանավայրերի աշխատակազմն էլ իր հերթին է գումար վաստակում կալանավորների հետ համագործակցության միջոցով:
Որոշ կալանավորներ գումարներ են վճարում ՔԿՀ աշխատակիցներին բանտախցի դռները բաց պահելու համար: Եթե այս պրոգրեսը շարունակվի, Հայաստանը կարող է ունենալ տարածաշրջանի և գուցե աշխարհի ամենաազատական կալանավայրերը», - գրում է թերթը: