12/12/2018 12:56
Այն ուժերը, որոնք ուղղակի օդ են տատանում, որ ընդդիմության տպավորություն ստեղծեն, չեն կարող լինել ընդդիմություն. շուտով կհամոզվեք. Վարուժան Ավետիսյան
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանում ընդդիմություն չի տեսնում:
«Ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ իրենց ամբողջ գոյության ընթացում ձևական ներկայություն ապահովված ուժերը, որոնք ամեն հարմար առիթի ծռմռվում են իշխանությունների առաջ, ֆոտոսեսիաներ են անում նրանց հետ և ուղղակի օդ են տատանում, որպեսզի ընդդիմության տպավորություն ստեղծեն, չեն կարող լինել ընդդիմություն. ասածիս մեջ շատ շուտով կհամոզվեք», - լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիսյանը:
Նա ընդգծեց՝ «Սասնա ծռերն» ընդունել է ընտրության արդյունքները, որովհետև այն արտացոլում է ժողովդրի կամքը, մինչդեռ Ավետիսյանի խոսքով, դա չի նշանակում, որ իրենք չեն ահազանգելու առկա վտանգների մասին: