12/12/2018 15:09
Փաթերսոնը Forbes-ի վարկածով ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող գրողը
Forbes-ի վարկածով Ջեյմս Փաթերսոնը, Ջոան Ռոուլինգը և Սթիվեն Քինգը գլխավորել են ամենաբարձր վարձատրվող գրողների 2018 թվականի ցուցակը: Վարկանիշը հրապարակված է հրատարակության էլեկտրոնային տարբերակում:
Ցուցակում, որը ներառում է 11 հեղինակ, առաջին տեղն զբաղեցրել է Փաթերսոնը: 2017 թվականի հունիսից անցած 12 ամսվա ընթացքում նա վաստակել է 86 մլն դոլար: NPD BookScan հետազոտական ծառայության տվյալներով՝ հաշվետու ժամանակաշրջանում ԱՄՆ-ում վաճառվել է այդ հեղինակի գրքերի մոտավորապես 4,8 մլն օրինակ: Վերջին 20 տարվա ընթացքում արդեն տասներորդ անգամ է, որ Փաթերսոնը գլխավորում է այդ վարկանիշը:
Ռոուլինգը վաստակել է 54 մլն դոլար: Անցյալ տարի նա վարկանիշը գլխավորել էր 95 մլն դոլար արդյունքով:
Վերջին հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է նրա 2,9 մլն գիրք, բացի այդ գրողը եկամուտներ է ստացել այն ժամանցային վայրերի աշխատանքից, որտեղ վեստեղծել է նրա գրքերում նկարագրված կախարդական աշխարհը: Առաջին եռյակը եզրափակում է Սթիվեն Քինգը՝ 27 մլն դոլար արդյունքով: ԱՄՆ-ում վաճառվել է նրա 2,7 մլն գիրք: