12/12/2018 14:29
Բոլիվիայում Մորալեսի վերընտրվելու դեմ բողոքողներն այրել են դատարանի շենքը
Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել երկրի գործող նախագահ Էվո Մորալեսին չորրորդ ժամկետով պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելու դեմ և հրկիզել դատարանի շենքը, հայտնել է Deber պարբերականը:
Հաղորդվում է, որ երկու ժամից հրդեհը մեկուսացվել է: Բողոքի մասնակիցների վկայությամբ՝ հրդեհն իրականացրել է 10 մարդ:
Բոլիվիայի Գերագույն դատարանը դեկտեմբերի 4-ին գործող նախագահ Էվո Մորալեսին և փոխնախագահ Ալվարո Գարսիային թույլատրել է իրենց թեկնածություններն անընդմեջ չորրորդ ժամկետի համար քվեարկության դնել սկզբնական ընտրություններում, որոնք նշանակված են 2019 թվականի հունվարին: Երկրում ընդհանուր ընտրությունները կկայանան հոկտեմբերին: Ընդդիմությունը մարդկանց կոչ է արել բողոքի ակցիաներ սկսել: