Ֆրանսիայում ցույցերի հետևանքով ֆուտբոլային հանդիպումներ են հետաձգվել
13/12/2018 18:36

Ֆրանսիայում ցույցերի հետևանքով ֆուտբոլային հանդիպումներ են հետաձգվել

Ֆրանսիայում Լիգա 1-ի 18-րդ տուրի մի քանի հանդիպումներ են տեղափոխվել այլ օրեր:
 
Այս հանգստյան օրերին չեղարկվել են «Մարսել» – «Բորդո», «Նանտ» – «Մոնպելյե», «Նիս» – «Սենտ Էթյեն» և «Կան» – «Թուլուզ» հանդիպումները: Դա տեղի է ունեցել ոստիկանության խնդրանքով:
 
Նախնական որոշմամբ «Կան» – «Թուլուզ» հանդիպումը կկայանա երեքշաբթի, իսկ  «Նիս» – «Սենտ Էթյեն»՝  դեկտեմբերի 16-ին:
Ֆրանսիայում ցույցերի հետևանքով ֆուտբոլային հանդիպումներ են հետաձգվել