13/12/2018 14:51
Google Play-ի նոր տրոյանն օգտատերերից 1000 եվրո է գողանում
Հանրահայտ Google Play ինտերնետ-խանութում պատահաբար հայտնաբերվել է արտասովոր տրոյան, որը հաշված վայրկյանների ընթացքում ընդունակ է առևանգել անձնական տվյալներ: Բացի այդ, օգտատերերի հաշվեհամարից գումարներ են անհետանում:
Վնասաբեր ծրագրային ապահովումը հայտնաբերել են ESET ընկերության մասնագետները:
Ծրագիրը, որը ստացել է Android Optimization անվանումը, իբր ենթադրվում է ներբեռնում՝ սմարթֆոնի աշխատանքը բարելավելու համար: Այն բանից հետո, երբ օգտատերը համաձայնություն է տալիս տվյալների հավաքագրման համար, սկսում է գործել տրոյանը:
Հավելվածը խափանում է ստեղծում՝ առկա վճարային համակարգերի ծածկագրերի հետ կապված, և մինչև օգտատերը փորձում է հավաքել նոր թվերը, նրա այդ գործողությանը հետևում է ծրագիրը: