13/12/2018 11:01
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Սիրիայի հյուսիս-արևելքում գործողությունից
Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ է արել Սիրիայի հյուսիս-արևելքում գործողություն չանցկացնել: Այս մասին հայտնում է CNN-ն:
«Հյուսիսարևելյան Սիրիայում ցանկացած կողմից միակողմանի ռազմական գործողությունները, հատկապես հաշվի առնելով, որ ամերիկյան անձնակազմը կարող է գտնվել այնտեղ կամ մերձակայքում, լուրջ մտավախություններ է առաջացնում: Մենք կարծում ենք, որ նման գործողություններն անթույլատրելի են», - հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնը:
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է մոտակա օրերին Սիրիայի հյուսիս-արևելքում գործողություն սկսել: