«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ հայ երկրպագուն Արցախի դրոշով ներխուժել է մարզադաշտ (լուսանկարներ, տեսանյութ)
14/12/2018 10:19

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ հայ երկրպագուն Արցախի դրոշով ներխուժել է մարզադաշտ (լուսանկարներ, տեսանյութ)

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանական «Ղարաբաղի» նկատմամբ։

Հանդիպման ընթացքում հայ երկրպագուն խաղադաշտ է ներխուժել Արցախի դրոշը ձեռքին, ում անվտանգության աշխատակիցները դուրս են բերել խաղադաշտից:

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուական՝ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման համահիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանը հայտնում է, որ խոսել է մարզադաշտ ներխուժած երիտասարդի հետ։

«Արդեն ազատ է, հնարավոր է խուսափի վարչականից։ Արսենալում հայերին շատ են սիրում»,-Facebook-յան իր էջում գրել է Սերգեյ Ջանջոյանը։