14/12/2018 14:37
Իսրայելցի զինվորականները ՀԱՄԱՍ-ի 37 ակտիվիստի են ձերբակալել Ռամալլահում
Իսրայելցի զինվորականները լ 40 պաղեստինցու են ձերբակալել Հորդանան գետի Արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում կատարված հատուկ գործողությունների ընթացքում, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեությանը մեղսակցության համար, նրանցից 37-ը ՀԱՄԱՍ արմատական շարժման ակտիվիստներ են, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Գիշերվա ընթացքում զինվորները գործել են Ռամալլահում՝ Ասաֆ խաչմերուկում (Ռամալլահի մերձակայքում) երեկվա գրոհից հետո, որտեղ սպանվել էին երկու զինծառայողներ և վիրավորվել ևս մեկ զինվոր ու քաղաքացիական անձ: Գիշերվա ընթացքում զինծառայողներն Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության և սահմանապահ ոստիկանության աջակցությամբ բերման են ենթարկել ահաբեկչական գործունեությանը մեղսակցության, զանգվածային ահաբեկչությանն ու անկարգություններին մասնակցության համար կասկածվող 40 պաղեստինցիների:
Կասկածյալները, որոնց թվում են ՀԱՄԱՍ-ի 37 ակտիվիստ, հարցաքննությունների համար հանձնվել են անվտանգության ծառայությանը»,- ասված է զինվորականների կողմից տարածված հաղորդագրության մեջ: