14/12/2018 12:32
Հնդկաստանում կայացել է միլիարդատերերի «ոսկե հարսանիքը», հյուրերի թվում էին Հիլարի Քլինթոնն ու Ջոն Քերրին (Տեսանյութ, լուսանկարներ)
Հնդկաստանի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին ամուսնացրել է 27-ամյա իր դստեր Իշային 33-ամյա գործարար Անանդ Պիրամալայի հետ: Հարսն ու փեսան ծանոթ են մանկուց: Անանդը Մուկեշի մոտ ընկեր Աջա Պիրամալայի որդին է, որը նաև Հնդկաստանի ամենահաջողակ գործարարներից մեկն է:
Միլիարդատերերի երեխաների հարսանիքը ստվերել է ամենաշքեղ հարսանեկան արարողությունները:
Մուկեշ Ամբանին նավթային և հեռահաղորդակցության մագնատ է: Իր դստեր՝ Իշայի հարսանիքի ճշգրիտ արժեքն անհայտ է, բայց լրագրողների տվյալի համաձայն, արժեքը կարող է կազմել մոտ 100 միլիոն դոլար:
Հարսանեկան արարողությանը ներկա էին տեղացի և միջազգային հայտնի մարդիկ, այդ թվում ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Հիլարի Քլինթոնն ու Ջոն Քերրին:
John Kerry and Hillary Clinton dancing to Bollywood music with Shah Rukh Khan in India
— Sameera Khan (@SameeraKhan) December 12, 2018
2018 is weird. pic.twitter.com/tVPcmkqKB2
Հյուրերի ցուցակն այնքան մեծ էր, որ Ամբանին և Պրիմալին ամբողջությամբ ամրագրել են հինգ հինգաստղանի հյուրանոցներ՝ արարողակարգի վայրից ոչ հեռու:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ուդայփուրիի օդանավակայան է ժամանել ավելի քան 100 չարտերային չվերթ: