14/12/2018 15:42
Նյու Ջերսիի մայրուղու վրա փողեր են թափվել (Տեսանյութ)
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի ավտոճանապարհներից մեկի վրա հարյուրավոր թղթադրամներ են թափվել ինկասատորների ավտոմեքենայից, ինչը մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ է առաջացրել, հայտնել է Արևելյան Ռութերֆորդի օկրուգի ոստիկանական վարչությունը:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է զրահապատ ավտոմեքենան, վթարային լույսերը միացրած, կանգնել անվտանգության գոտում, իսկ համազգեստով երկու ինկասատորներ ճանապարհին հավաքում են փողը, մինչ ավտոմեքնենաները շրջանցում են նրանց:
Ոստիկանության հաղորդմամբ՝ Նյու Յորքից ոչ հեռու ինկասատորների հետ կապված միջադեպի վայրում «բազմաթիվ» ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել այն պատճառով, որ վարորդները կանգ են առել՝ փորձելով հավաքել փողը: Ոստիկանությունը հետաքննում է, թե փողն ինչ կերպ է հայտնվել խճուղում:
RAINING MONEY: Many drivers stopped their vehicles on Route 3 in New Jersey during their morning commute to collect cash that had apparently spilled out of an armored truck, causing "multiple" car accidents, according to police. https://t.co/VZCSS6XZJt pic.twitter.com/K57uvWXzG3
— ABC News (@ABC) December 13, 2018