.jpg)
17/12/2018 14:36
Չինական ակումբը «Բարսելոնին» Մալքոմի համար 65 միլիոն եվրո է առաջարկում
«Բարսելոնի» կիսապաշտպան Մալքոմը կարիերան կարող է Չինաստանում շարունակել:
As-ի փոխանցմամբ՝ չինական ակումբ է հետաքրքրվում 21-ամյա բրազիլացի ֆուտբոլիստով: Նրանցից մեկը Մալքոմի համար առաջարկում է 65 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստը դեռ ցանկություն չի հայտնել կատալոնական ակումբը լքելու վերաբերյալ, նա սպասում է ակումբի ղեկավարության որոշմանը: