Ռուսաստանցի տուրիստների հոսքը ՀՀ նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով. սա շանս է տնտեսական հեղափոխության համար. Փաշինյան
17/12/2018 10:08

Ռուսաստանցի տուրիստների հոսքը ՀՀ նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով. սա շանս է տնտեսական հեղափոխության համար. Փաշինյան

Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը:

«Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ:

Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը և ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել»,  - գրել է նա:

Ռուսաստանցի տուրիստների հոսքը ՀՀ նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով. սա շանս է տնտեսական հեղափոխության համար. Փաշինյան