17/12/2018 12:19
Դատավորն իրավունք չունի հայտարարել, որ մեկ այլ դատավորի նկատմամբ ճնշում է եղել. Զեյնալյան
Անհավատալի է, որ դատավորի նկատմամբ ճնշում է իրականացվել ու այդ մասին հայտարարել է մեկ այլ դատավոր, լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք տեղյակ է, որ Քոչարյանի գործով դատավորներից մեկը հայտարարել է, որ դատավորներից մեկի նկատմամբ եղել է ճնշում:
«Չեմ ուզում դա մեկնաբանել, որովհետև դա պետք է բացառվի: Եթե այդպես լիներ, դա կլիներ դատական օրենսգրքով նախատեսված խախտում: Դատավորն իրավուն չունի նման հայտարարություններ անել և ես չեմ հավատում դրան», - ասաց Զեյնալյանը: