Ձախողված հետախույզ, 0038 հրաման, ադրբեջանական հետախուզության թիրախ. Ինչ է գրել մամուլը Փաշինյանի նոր խորհրդականի մասին

19/12/2018 14:10

Ձախողված հետախույզ, 0038 հրաման, ադրբեջանական հետախուզության թիրախ. Ինչ է գրել մամուլը Փաշինյանի նոր խորհրդականի մասին


Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնում բուռն արձագանքի առիթ դարձավ հանրության շրջանում։

Պատճառն այն է, որ գեներալ-մայորը 2016թ. ապրիլին զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնն ու այդ պաշտոնից հեռացվել էր ապրիլյան պատերազմից գրեթե անմիջապես հետո՝ 2016թ. ապրիլի 26-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։



Նույն օրվա հրամանագրերով պաշտոնից ազատվել էին նաև ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի պետ Կոմիտաս Մուրադյանն ու Պաշպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը։

Պատերազմից հետո ԶՈւ այս երեք օղակները հատկապես թիրախավորվում էին քաղաքական-հասարակական շրջանակների կողմից, քանի որ հենց այս երեք օղակները պետք է պատասխանեին պատերազմից հետո բարձրացվող ամենամասսայական հարցերին՝ ինչո՞ւ զինված ուժերի համար ադրբեջանական հարձակումն անակնկալ եղավ, ինչո՞ւ կար վառելիքի պակաս և ինչո՞ւ առաջնագծի որոշ հատվածներում կապի լուրջ խնդիրներ եղան։

2016թ.-ին այս պաշտոնանկությունների պատճառները պաշտոնապես չնշվեցին, սակայն նույն տարվա մայիսին այդ ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով պաշտոնանկություններին, նշել էր.

«Բանակում հրամաններն ու որոշումները, չնայած նրան, որ ձևավորվում են նաև համապատասխան քննարկումների, առաջարկների հիման վրա, չեն քննարկվում և կատարվում են: Իհարկե, եթե հարցն այդ կադրային փոփոխությունների մասին է, ապա պետք է մեկ բառով ասեմ, որ պահի հետ, անկասկած, կապ ունեն և միտված են մեր կառավարման համակարգը բարելավելուն և պատշաճ մակարդակի բարձրացնելուն», - Սեյրան Օհանյանի խոսքերը փոխանցում է «Արմենպրես»-ը։

Ուշագրավ է, որ ապրիլյան պատերազմից բացի, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի անունը կապվում է ևս մի քանի աղմկահարույց պատմության հետ։

Մանասվորապես, դեռ 2013թ.-ին նա հայտնվել էր ադրբեջանական հետախուզության թիրախում ու դարձել էր ադրբեջանական մամուլում տեղ գտած «Ադրբեջանական հետախուզությունը Երևանում» հրապարակման «հերոսը»՝ այդ գործով մի քանի անգամ հրավիրվելով ԱԱԾ։

Այդ հրապարակման մեջ անդրադարձ էր կատարվել, իբրև թե, ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանի մասնակցությամբ ավտովթարին, որը վերջինս թաքցնում էր, քանի որ ղեկին եղել է ոչ սթափ վիճակում։ Հրապարակման մեջ ներկայացված էին նաև Արշակ Կարապետյանի հետ կապված անձնական բնույթի որոշ տեղեկություններ։

Հետագայում ԱԱԾ կողմից ձերբակալվել էր նախկին ոստիկան, ՀՀ քաղաքացի Խաչիկ Մարտիրոսյանն, ով, ըստ ԱԱԾ-ի, փորձել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ:

2016թ. ապրիլի 26-ին՝ Արշակ Կարապետյանի պաշտոնանկության օրը, Nyut.am-ը վերհիշել էր այս պատմությունը՝ նշելով, որ ըստ իրենց տեղեկությունների Խաչիկ Մարտիրոսյանը հենց Արշակ Կարապետյանին հետևելու ու դրա արդյունքում ստացված տեղեկություններն Ադրբեջանին փոխանցելու տեսքով է համագործակցել ադրբեջանցիների հետ։

«Խաչիկ Մարտիրոսյանը ադրբեջանցիներից հանձնարարություն է ստացել հետևել և տեղեկություններ հաղորդել ՀՀ կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի մասին: Խոսքը Պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է: Այս տեղեկատվության համար, ըստ շրջանառվող լուրերի, Մարտիրոսյանն ստացել է 700 ամերիկյան դոլար: Իսկ ինչ է հաղորդել նա մեր հետախուզության պետ գեներալի մասին, զավեշտալի է», - գրում է Nyut.am-ը՝ նշելով, որ այս գործով հետախուզության վարչության նախկին պետը մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ, ինչի արդյունքում պարզվել է, որ ադրբեջանական մամուլում հրապարակված լուսանկարների մեքենայի հետ ինքը որևէ առնչություն չունի:

«Իրականում Խաչիկ Մարտիրոսյանը հանձնարարություն էր ստացել հետևել և գաղտնի լուրեր փոխանցել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին, սակայն չկարողանալով «մոտենալ» նրան, Խաչիկը խաբել էր ադրբեջանցիներին ու Կարապետյանի փոխարեն հաղորդել էր իր հարևանի տվյալները», - գրում է Nyut.am-ը։

Ուշագրավ մեկ այլ փաստ է այն, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի անունը շրջանառվում է նաև Մարտի 1-ի գործով։

Մասնավորապես, ըստ «Հայկական ժամանակի» հրապարակման, նա ընդգրկված է եղել հայտնի «0038» հրամանով ձևավորվող «Երևանի կայազորի պետի վարչակազմում», ավելին՝ եղել է այդ կայազորի պետի տեղակալ՝ հատուկ հանձնարարությունների գծով։

«Ուշագրավ է, թե ինչ անվանում է տրվել հեղաշրջում իրագործել պատրաստվող զինված խմբավորումների կառավարման կենտրոնին` «Երևանի կայազորի պետի վարչակազմ», որի ղեկավարումը, ինչպես բխում է վերը բերված քաղվածքից, հանձնարարվել է այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ և Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին», -  «Ռազմական հեղաշրջման հրաման» վերտառությամբ հոդվածում գրել է «Հայկական ժամանակը»։

Նշենք, որ ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ արված հետախուզության վարչության պետին 2018թ. փետրվարին, նշանակում են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի պաշտոնին։

Այս նշանակումը նորից վեր է հանում Արշակ Կարապետյանի անվան հետ կապվող պատմությունները։

«Ապրիլյան պատերազմից հետո մի շարք հարցեր այդպես էլ անպատասխան մնացին։ Մասնավորապես, ինչո՞ւ հանեցին Կարապետյանին և մի շարք այլ պաշտոնյաների, ի՞նչ էր արել նա։ Արդյոք աշխատանքային հետաքննություն անցկացվել էր։ Ոչ ոք չգիտի, քանի որ այդ ամբողջ գործընթացն ի սկզբանե թափանցիկ չի եղել», - այս տարվա փետրվարին «Sputnik Արմենիային» ասել էր ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն՝ ավելացնելով.

«Այս պարագայում, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են տվել պաշտոնից հեռացված գեներալին, ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ամբողջությամբ պարզաբանի իրավիճակը. այս կամ այն բարձրաստիճան զինվորականի նշանակումն ու ազատումը պետք է բացատրություն ունենա»։

Թերևս պետք է պարզաբանում ունենա նաև Արշակ Կարապետյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնում։

Որևէ կերպ չխախտելով գեներալ-մայորի անմեղության կանխավարկածն ու առավել ևս չմեղադրելով նրան որևէ բանում, պետք է նշել, որ պարզաբանումը հատկապես կարևոր է, քանի որ Փաշինյանն ինքն է բազմիցս բարձրաձայնել Ապրիլյան պատերազմի ու Մարտի 1-ի գործերին առնչված անձանց պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։

Հատկապես, որ ժամանակին հետախուզության վարչության նախկին պետին նոր պաշտոնի նշանակելը տարակուսանք էր առաջացրել նաև հենց վարչապետի պաշտոնակատարի թիմում։ 

Համացանցում  տեսանյութ է հայտնվել, որում ներկայիս ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոսում են Արշակ Կարապետյանի մասին՝ համարելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ նա ձախողվել է:

Facebook-ի օգտատերերը ևս դժգոհություն են հայտնում Արշակ Կարապետյանի նշանակման կապակցությամբ: 

«ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է», - Facebook-ի իր էջում գրել է Էդիկ Բաղդասարյանը։

Իր հերթին տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ 2016-ի ապրիլին «հետախուզությունը տեղյակ չէր, որ Ադրբեջանը գնել է Իսրայելից կամիկաձե դրոններ, ինչի հետևանքով զինվորականները տեղեկացված չէին դրանց հնարավոր կիրառման մասին, ինչը մեր կողմից լուրջ կորուստների պատճառ դարձավ»։

«Մինչդեռ մամուլից ամիսներ առաջ հայտնի էր, որ Իսրայելը դրանք վաճառել է երկու երկների։ Հաշվի առնելով, որ շատ չէ այն երկրների ցանկը, որոնց Իսրայելը մատակարարում է հարվածային դրոններ, նման եզրակացության կարելի էր գալ նույնիսկ չլինելով հետախուզության ղեկավար», - նշել է Ս. Մարտիրոսյանը։

Նարեկ Սամսոնյանը իր էջում գրում է. «Ապրիլյան պատերազմի ընթացքում ԳՇ հետախուզության պետ Արշակ Կարապետյանի` իր պարտականությունները չկատարելու պատճառով ունեցանք հողային և մարդկային ցավալի ու անդառնալի կորուստներ: Արշակ Կարապետյանին անմիջապես պատերազմից հետո ազատեցին աշխատանքից, բայց ռազմական տրիբունալին չտվեցին ու պատկերացրեք այսօր այդ մարդը նշանակվել է վարչապետի խորհրդական: Պետական դավաճանությանը հավասարազոր հանցավոր անգործություն ցուցաբերած մարդը Նիկոլի խորհրդական է նշանակվում ու սա արվում է Լևոն Մնացականյանին, Օգանովսկուն ու մյուս պատերազմի գեներալներին աշխատանքից ազատելու ֆոնի վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ մեծ աղետի սկիզբ, արդյոք սա պետական դավաճանությանը հավասար դիվերսիա չէ ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Հարցերս հռետորական են ամեն մեկդ ձեր բաժին մտածելիքը ունեք` մտածեք: Հ.Գ. «Կլասիկին» ու «ջուր բերողին» հուշեք, որ այ էս դիվերսիան քննադատեն, թե չէ մյուս իշխանափոխությանը մենք իրանց սա չենք ներելու ու վենդետտա լինելու ա հաստատ»:

Ստյոպա Սաֆարյանը գրում է.«Երանի հասկանանք նաև կադրային քաղաքականության տրամաբանությունը... Ովքեր Նիկոլ Փաշինյանին տարբեր պաշտոնների համար թեկնածություններ են առաջարկում, արդեն հետաքրքիր են դառնում.... Առնվազն պետք է համոզիչ ներկայացվի, որ այս մարդու հանդեպ կասկածները անհիմն են եղել... Այլապես...»

Հայկ Բալանյան. «Նման կարգի տապալման համար դատում են, ոչ թե պաշտոն առաջարկում»։

Ռոբերտ Հայրապետյան. «Նիկոլը նոր խորհրդական ունի, Արշակ Կարապետյանը, ով եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ։ Սերժ Սարգսյանի կողմից նա պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, իսկ մեկ այլ անձ, Վաղինակ Սարգսյանը, ով զորացրվել էր իր ենթակայության տակ գտնվողների դասալքությունը խրախուսելու համար, այժմ ՊՆ-ում զբաղեցնում է գեներալի հաստիք։ Գնահատականները թողնում եմ ձեզ»։

Աշոտ Ասատրյան. «ԳՇ հետախուզության պետը երրորդ կամ չորրորդ կալիբրի պաշտոն չէ ու եթե նրան աշխատանքից ազատում են, ապա տակը հաստատ որևէ հիմնավոր բան պետք է լինի, որ հատկապես դա տեղի է ունենում 2016 թվականի ապրիլյան մարտերից հետո: Հա, դուք իհարկե կասեք՝ եթե մեղավոր էր, թող դատեին: Ես էլ իհարկե կպատասխանեմ՝ թող չդատողին էլ դատեն, մեղավորներին էլ վրից դատեն: Բայց մինչև այդ թեման իդեալական մաքրված չլինի աշխատանքից ազատված անձը իմ կարծիքով չպետքա նշանակվի որևէ պետական կառույցում աշխատանքի հատկապես, որպես ՀՀ վարչապետի խորհրդական:

Եթե մարդուն սխալ տեղն են հեռացրել, թող հեռացնողները պատժվեն: Եթե ճիշտ տեղն են հեռացրել, թող չդատողները ու հեռացվողը պատժվի: Մի խոսքով, թեման բացելուց առաջ նախ պետք է այդ թեմայի հետ գործ ունեցած բոլոր մեղավորները պատժվեն:
Իսկ այս ընթացքում բանակից հեռացվում է գեներալ Լևոն Մնացականյանը»:

Տիգրան Քոչարյան. «Մարդ չի կարողանում հանգիստ քնի, աչքերը փակում ա , հետո բացում ա, իմանում ա ռազվեդկի Արշակը վարչապետի խորհրդական ա նշանակվել: Մնում ա Մատաղիսի ու Ջաբրայիլի ապրիլյան "հերոս" հրամանատարներին վերանշանակեն ու էս երկիր- դուքյանը փակենք: Ասեք, որ սա երազ ա, շատ եմ խնդրում...»:

Գևորգ Թոսունյան. «Արշակ Կարապետյանը նաև ընդգրկված է եղել 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի արձակած հույժ գաղտնի «0038» հրամանում, որով, ըստ Հատուկ քննչական ծառայության, զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացների մեջ»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:07 Ոստիկանների միջամտությամբ՝ փորձ է արվում բացել միջպետական ճանապարհը, ցրել բողոքի ակցիան Այսօր, 17:46 Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվելու է «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը» Այսօր, 17:26 Այրվում է Բաքվի փայտանյութերի շուկան Այսօր, 17:18 Պետք է կարողանան այլ տեղերում էլ ինքնակազմակերպվել, պարալիզացնել ճանապարհները․ Պետրոսյան Այսօր, 17:09 Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դի է հայտնաբերվել Այսօր, 16:52 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով․ Դանիելյան Այսօր, 16:37 Թուրքիան ողջունել է Հայաստանից տարածքային հերթական զիջումներն Ադրբեջանին․ «Դրական զարգացում է» Այսօր, 16:21 Ճանապարհն անանցանելի է, տավուշեցիները շարունակում են բողոքը Այսօր, 16:09 Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք է Այսօր, 15:54 Մեր պետությունը գոյաբանական լրջագույն սպառնալիքների և վտանգների առաջ է կանգնած. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 15:37 Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Այսօր, 15:30 Զորամաս են այցելել ԵՊՀ-ի մի խումբ դասախոսներ Այսօր, 15:25 Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Այսօր, 15:15 Փրկարարները հանդամասի մոտակայքից անվնաս հայտնաբերել են կորած քաղաքացուն Այսօր, 15:03 Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Այսօր, 14:53 Զինվորը սամանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Այսօր, 14:26 Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Այսօր, 14:23 Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դին Այսօր, 14:05 Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 13:55 Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (Տեսանյութ) Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին

Տվյալ բաժնի վերջին նյութերը