Նավթի համաշխարհային գները նվազել են
19/12/2018 10:55

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:

Brent ապրանքանիշի փետրվարի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 3,27  դոլարով՝ մինչև 57.09 դոլար՝ մեկ բարելի դիմաց:  

WTI տեսակի նավթի հունվարի  մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 3,64 դոլարով՝ մինչև 46.24  դոլար մեկ բարելի դիմաց: