19/12/2018 13:51
Financial Times-ը Սորոսին «Տարվա մարդ» է ճանաչել
Ամերիկացի ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսը բրիտանական Financial Times -ի կողմից «Տարվա մարդ» է ճանաչվել, այդ թվում նրա անփոփոխ աջակցության համար լիբերալ ժողովրդավարությանը, որը պոպուլիստների կողմից շրջափակման մեջ է:
Պարբերականից նշում են, որ սովորաբար «Տարվա մարդ» են ընտրում անձի, որը հայտնի է իր ձեռքբերումներով: Սորոսի դեպքում ընտրությունը կապված է այն արժեքների հետ, որը նա ներկայացնում է:
Պարբերականն ընդգծում է, որ ամերիկացի ֆինանսիստը լիբերալ ժողովրդավարության եւ բաց հասարակության հայտնի դրոշակակիր է»:
«Ավելի քան 3 տասնամյակ Սորոսը բարեգործության միջոցով պայքարում է ավտորիտարիզմի, ռասիզմի և անհանդուրժողականության դեմ: Բացահայտության, լրատվամիջոցների ազատության և մարդու իրավունքների պաշտպանությանն իր նվիրվածության պատճառով նա երկար ժամանակ արժանանում էր ավտորիտար ռեժիմների զայրույթին և ավելի ու ավելի շատ պոպուլիստների ուշադրությանը, որոնք շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը, հատկապես Եվրոպայում», - նշել են Financial Times -ից: