Ձախողված հետախույզ, 0038 հրաման, ադրբեջանական հետախուզության թիրախ. Ինչ է գրել մամուլը Փաշինյանի նոր խորհրդականի մասին

19/12/2018 14:10

Ձախողված հետախույզ, 0038 հրաման, ադրբեջանական հետախուզության թիրախ. Ինչ է գրել մամուլը Փաշինյանի նոր խորհրդականի մասին


Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնում բուռն արձագանքի առիթ դարձավ հանրության շրջանում։

Պատճառն այն է, որ գեներալ-մայորը 2016թ. ապրիլին զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնն ու այդ պաշտոնից հեռացվել էր ապրիլյան պատերազմից գրեթե անմիջապես հետո՝ 2016թ. ապրիլի 26-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։



Նույն օրվա հրամանագրերով պաշտոնից ազատվել էին նաև ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի պետ Կոմիտաս Մուրադյանն ու Պաշպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը։

Պատերազմից հետո ԶՈւ այս երեք օղակները հատկապես թիրախավորվում էին քաղաքական-հասարակական շրջանակների կողմից, քանի որ հենց այս երեք օղակները պետք է պատասխանեին պատերազմից հետո բարձրացվող ամենամասսայական հարցերին՝ ինչո՞ւ զինված ուժերի համար ադրբեջանական հարձակումն անակնկալ եղավ, ինչո՞ւ կար վառելիքի պակաս և ինչո՞ւ առաջնագծի որոշ հատվածներում կապի լուրջ խնդիրներ եղան։

2016թ.-ին այս պաշտոնանկությունների պատճառները պաշտոնապես չնշվեցին, սակայն նույն տարվա մայիսին այդ ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով պաշտոնանկություններին, նշել էր.

«Բանակում հրամաններն ու որոշումները, չնայած նրան, որ ձևավորվում են նաև համապատասխան քննարկումների, առաջարկների հիման վրա, չեն քննարկվում և կատարվում են: Իհարկե, եթե հարցն այդ կադրային փոփոխությունների մասին է, ապա պետք է մեկ բառով ասեմ, որ պահի հետ, անկասկած, կապ ունեն և միտված են մեր կառավարման համակարգը բարելավելուն և պատշաճ մակարդակի բարձրացնելուն», - Սեյրան Օհանյանի խոսքերը փոխանցում է «Արմենպրես»-ը։

Ուշագրավ է, որ ապրիլյան պատերազմից բացի, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի անունը կապվում է ևս մի քանի աղմկահարույց պատմության հետ։

Մանասվորապես, դեռ 2013թ.-ին նա հայտնվել էր ադրբեջանական հետախուզության թիրախում ու դարձել էր ադրբեջանական մամուլում տեղ գտած «Ադրբեջանական հետախուզությունը Երևանում» հրապարակման «հերոսը»՝ այդ գործով մի քանի անգամ հրավիրվելով ԱԱԾ։

Այդ հրապարակման մեջ անդրադարձ էր կատարվել, իբրև թե, ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանի մասնակցությամբ ավտովթարին, որը վերջինս թաքցնում էր, քանի որ ղեկին եղել է ոչ սթափ վիճակում։ Հրապարակման մեջ ներկայացված էին նաև Արշակ Կարապետյանի հետ կապված անձնական բնույթի որոշ տեղեկություններ։

Հետագայում ԱԱԾ կողմից ձերբակալվել էր նախկին ոստիկան, ՀՀ քաղաքացի Խաչիկ Մարտիրոսյանն, ով, ըստ ԱԱԾ-ի, փորձել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ:

2016թ. ապրիլի 26-ին՝ Արշակ Կարապետյանի պաշտոնանկության օրը, Nyut.am-ը վերհիշել էր այս պատմությունը՝ նշելով, որ ըստ իրենց տեղեկությունների Խաչիկ Մարտիրոսյանը հենց Արշակ Կարապետյանին հետևելու ու դրա արդյունքում ստացված տեղեկություններն Ադրբեջանին փոխանցելու տեսքով է համագործակցել ադրբեջանցիների հետ։

«Խաչիկ Մարտիրոսյանը ադրբեջանցիներից հանձնարարություն է ստացել հետևել և տեղեկություններ հաղորդել ՀՀ կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի մասին: Խոսքը Պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է: Այս տեղեկատվության համար, ըստ շրջանառվող լուրերի, Մարտիրոսյանն ստացել է 700 ամերիկյան դոլար: Իսկ ինչ է հաղորդել նա մեր հետախուզության պետ գեներալի մասին, զավեշտալի է», - գրում է Nyut.am-ը՝ նշելով, որ այս գործով հետախուզության վարչության նախկին պետը մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ, ինչի արդյունքում պարզվել է, որ ադրբեջանական մամուլում հրապարակված լուսանկարների մեքենայի հետ ինքը որևէ առնչություն չունի:

«Իրականում Խաչիկ Մարտիրոսյանը հանձնարարություն էր ստացել հետևել և գաղտնի լուրեր փոխանցել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին, սակայն չկարողանալով «մոտենալ» նրան, Խաչիկը խաբել էր ադրբեջանցիներին ու Կարապետյանի փոխարեն հաղորդել էր իր հարևանի տվյալները», - գրում է Nyut.am-ը։

Ուշագրավ մեկ այլ փաստ է այն, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի անունը շրջանառվում է նաև Մարտի 1-ի գործով։

Մասնավորապես, ըստ «Հայկական ժամանակի» հրապարակման, նա ընդգրկված է եղել հայտնի «0038» հրամանով ձևավորվող «Երևանի կայազորի պետի վարչակազմում», ավելին՝ եղել է այդ կայազորի պետի տեղակալ՝ հատուկ հանձնարարությունների գծով։

«Ուշագրավ է, թե ինչ անվանում է տրվել հեղաշրջում իրագործել պատրաստվող զինված խմբավորումների կառավարման կենտրոնին` «Երևանի կայազորի պետի վարչակազմ», որի ղեկավարումը, ինչպես բխում է վերը բերված քաղվածքից, հանձնարարվել է այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ և Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին», -  «Ռազմական հեղաշրջման հրաման» վերտառությամբ հոդվածում գրել է «Հայկական ժամանակը»։

Նշենք, որ ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ արված հետախուզության վարչության պետին 2018թ. փետրվարին, նշանակում են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի պաշտոնին։

Այս նշանակումը նորից վեր է հանում Արշակ Կարապետյանի անվան հետ կապվող պատմությունները։

«Ապրիլյան պատերազմից հետո մի շարք հարցեր այդպես էլ անպատասխան մնացին։ Մասնավորապես, ինչո՞ւ հանեցին Կարապետյանին և մի շարք այլ պաշտոնյաների, ի՞նչ էր արել նա։ Արդյոք աշխատանքային հետաքննություն անցկացվել էր։ Ոչ ոք չգիտի, քանի որ այդ ամբողջ գործընթացն ի սկզբանե թափանցիկ չի եղել», - այս տարվա փետրվարին «Sputnik Արմենիային» ասել էր ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն՝ ավելացնելով.

«Այս պարագայում, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են տվել պաշտոնից հեռացված գեներալին, ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ամբողջությամբ պարզաբանի իրավիճակը. այս կամ այն բարձրաստիճան զինվորականի նշանակումն ու ազատումը պետք է բացատրություն ունենա»։

Թերևս պետք է պարզաբանում ունենա նաև Արշակ Կարապետյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնում։

Որևէ կերպ չխախտելով գեներալ-մայորի անմեղության կանխավարկածն ու առավել ևս չմեղադրելով նրան որևէ բանում, պետք է նշել, որ պարզաբանումը հատկապես կարևոր է, քանի որ Փաշինյանն ինքն է բազմիցս բարձրաձայնել Ապրիլյան պատերազմի ու Մարտի 1-ի գործերին առնչված անձանց պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։

Հատկապես, որ ժամանակին հետախուզության վարչության նախկին պետին նոր պաշտոնի նշանակելը տարակուսանք էր առաջացրել նաև հենց վարչապետի պաշտոնակատարի թիմում։ 

Համացանցում  տեսանյութ է հայտնվել, որում ներկայիս ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոսում են Արշակ Կարապետյանի մասին՝ համարելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ նա ձախողվել է:

Facebook-ի օգտատերերը ևս դժգոհություն են հայտնում Արշակ Կարապետյանի նշանակման կապակցությամբ: 

«ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է», - Facebook-ի իր էջում գրել է Էդիկ Բաղդասարյանը։

Իր հերթին տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ 2016-ի ապրիլին «հետախուզությունը տեղյակ չէր, որ Ադրբեջանը գնել է Իսրայելից կամիկաձե դրոններ, ինչի հետևանքով զինվորականները տեղեկացված չէին դրանց հնարավոր կիրառման մասին, ինչը մեր կողմից լուրջ կորուստների պատճառ դարձավ»։

«Մինչդեռ մամուլից ամիսներ առաջ հայտնի էր, որ Իսրայելը դրանք վաճառել է երկու երկների։ Հաշվի առնելով, որ շատ չէ այն երկրների ցանկը, որոնց Իսրայելը մատակարարում է հարվածային դրոններ, նման եզրակացության կարելի էր գալ նույնիսկ չլինելով հետախուզության ղեկավար», - նշել է Ս. Մարտիրոսյանը։

Նարեկ Սամսոնյանը իր էջում գրում է. «Ապրիլյան պատերազմի ընթացքում ԳՇ հետախուզության պետ Արշակ Կարապետյանի` իր պարտականությունները չկատարելու պատճառով ունեցանք հողային և մարդկային ցավալի ու անդառնալի կորուստներ: Արշակ Կարապետյանին անմիջապես պատերազմից հետո ազատեցին աշխատանքից, բայց ռազմական տրիբունալին չտվեցին ու պատկերացրեք այսօր այդ մարդը նշանակվել է վարչապետի խորհրդական: Պետական դավաճանությանը հավասարազոր հանցավոր անգործություն ցուցաբերած մարդը Նիկոլի խորհրդական է նշանակվում ու սա արվում է Լևոն Մնացականյանին, Օգանովսկուն ու մյուս պատերազմի գեներալներին աշխատանքից ազատելու ֆոնի վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ մեծ աղետի սկիզբ, արդյոք սա պետական դավաճանությանը հավասար դիվերսիա չէ ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Հարցերս հռետորական են ամեն մեկդ ձեր բաժին մտածելիքը ունեք` մտածեք: Հ.Գ. «Կլասիկին» ու «ջուր բերողին» հուշեք, որ այ էս դիվերսիան քննադատեն, թե չէ մյուս իշխանափոխությանը մենք իրանց սա չենք ներելու ու վենդետտա լինելու ա հաստատ»:

Ստյոպա Սաֆարյանը գրում է.«Երանի հասկանանք նաև կադրային քաղաքականության տրամաբանությունը... Ովքեր Նիկոլ Փաշինյանին տարբեր պաշտոնների համար թեկնածություններ են առաջարկում, արդեն հետաքրքիր են դառնում.... Առնվազն պետք է համոզիչ ներկայացվի, որ այս մարդու հանդեպ կասկածները անհիմն են եղել... Այլապես...»

Հայկ Բալանյան. «Նման կարգի տապալման համար դատում են, ոչ թե պաշտոն առաջարկում»։

Ռոբերտ Հայրապետյան. «Նիկոլը նոր խորհրդական ունի, Արշակ Կարապետյանը, ով եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ։ Սերժ Սարգսյանի կողմից նա պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, իսկ մեկ այլ անձ, Վաղինակ Սարգսյանը, ով զորացրվել էր իր ենթակայության տակ գտնվողների դասալքությունը խրախուսելու համար, այժմ ՊՆ-ում զբաղեցնում է գեներալի հաստիք։ Գնահատականները թողնում եմ ձեզ»։

Աշոտ Ասատրյան. «ԳՇ հետախուզության պետը երրորդ կամ չորրորդ կալիբրի պաշտոն չէ ու եթե նրան աշխատանքից ազատում են, ապա տակը հաստատ որևէ հիմնավոր բան պետք է լինի, որ հատկապես դա տեղի է ունենում 2016 թվականի ապրիլյան մարտերից հետո: Հա, դուք իհարկե կասեք՝ եթե մեղավոր էր, թող դատեին: Ես էլ իհարկե կպատասխանեմ՝ թող չդատողին էլ դատեն, մեղավորներին էլ վրից դատեն: Բայց մինչև այդ թեման իդեալական մաքրված չլինի աշխատանքից ազատված անձը իմ կարծիքով չպետքա նշանակվի որևէ պետական կառույցում աշխատանքի հատկապես, որպես ՀՀ վարչապետի խորհրդական:

Եթե մարդուն սխալ տեղն են հեռացրել, թող հեռացնողները պատժվեն: Եթե ճիշտ տեղն են հեռացրել, թող չդատողները ու հեռացվողը պատժվի: Մի խոսքով, թեման բացելուց առաջ նախ պետք է այդ թեմայի հետ գործ ունեցած բոլոր մեղավորները պատժվեն:
Իսկ այս ընթացքում բանակից հեռացվում է գեներալ Լևոն Մնացականյանը»:

Տիգրան Քոչարյան. «Մարդ չի կարողանում հանգիստ քնի, աչքերը փակում ա , հետո բացում ա, իմանում ա ռազվեդկի Արշակը վարչապետի խորհրդական ա նշանակվել: Մնում ա Մատաղիսի ու Ջաբրայիլի ապրիլյան "հերոս" հրամանատարներին վերանշանակեն ու էս երկիր- դուքյանը փակենք: Ասեք, որ սա երազ ա, շատ եմ խնդրում...»:

Գևորգ Թոսունյան. «Արշակ Կարապետյանը նաև ընդգրկված է եղել 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի արձակած հույժ գաղտնի «0038» հրամանում, որով, ըստ Հատուկ քննչական ծառայության, զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացների մեջ»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը