Անցկացված խորհրդարանական ընտրություններն առաջինն են, որ չեն վիճարվելու ՍԴ-ում. Նիկոլ Փաշինյան
24/12/2018 15:59

Անցկացված խորհրդարանական ընտրություններն առաջինն են, որ չեն վիճարվելու ՍԴ-ում. Նիկոլ Փաշինյան

1996թ.-ից հետո առաջին անգամ ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

«Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել: Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում:

Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը:

Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են», - գրել է Նիկոլ Փաշինյանը։ 

Անցկացված խորհրդարանական ընտրություններն առաջինն են, որ չեն վիճարվելու ՍԴ-ում. Նիկոլ Փաշինյան