.jpg)
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները հորդորում են Փաշինյանին Պուտինի հետ հանդիպմանը բարձրաձայնել երկաթուղու հարցը
Կրկին ինձ են դիմել Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները՝ իրենց մտահոգությունը հայտնելով կատարվող իրադարձությունների մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ անդամ Գևորգ Գորգիսյանը։
«Նրանք նշում են, որ երկաթուղին շարունակում է աշխատել այնպես, ինչպես եղել է, ավելին՝ ղեկավար անձինք վստահեցնում են, որ որևէ խնդիր չունեն, ինչպես աշխատել են, այնպես էլ կաշխատեն, դեռ մի հատ էլ հոխորտում են, թե որ այդքան գործեր հարուցեցին, ի՞նչ փոխվեց, որևէ բան չգտան։
Նոր իշխանությունների լռությունը, իրավապահ մարմինների անտարբերությունը վախեցնող է։ Քանի որ դեկտեմբերի 27-ին Փաշինյանը հանդիպելու է Պուտինի հետ, աշխատակիցները խնդրում են անպայման քննարկել նաև երկաթուղու հարցը՝ չմոռանալով վարչապետի նախկին արած հայտարարությունները։ Իսկ իրավապահ մարմիններին ընդամենը մեկ հարց ունեն՝ այդքան գործեր եք հարուցել, փոխնախարարի մասին եք հաղորդում, ինչո՞ւ գեթ մեկ երկաթուղային պաշտոնյա չկա մեղադրյալների ցանկում, կամ եթե կա, ինչո՞ւ չեք հայտարարում, ինչո՞վ եք զբաղված», - գրել է նա։