«Միլանը» պայմանագիր է առաջարկելու Մալդինիի որդուն
26/12/2018 14:17

«Միլանը» պայմանագիր է առաջարկելու Մալդինիի որդուն

«Միլանը» կարող է պրոֆեսիոնալ պայմանագիր առաջարկել հարձակվող Դանիել Մալդինիին:

Ակումբը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել նախկին պաշտպան Պաուլո Մալդինիի  17-ամյա որդուն:

Դանիելի գործող պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

Նա հանդես է գալիս միլանյան ակումբի երիտասարդական թիմում: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:

«Միլանը» պայմանագիր է առաջարկելու Մալդինիի որդուն