Բանկերը ներել են ավելի քան 7 մլրդ դրամի տույժ-տուգանքներ. Նիկոլ Փաշինյան
27/12/2018 09:30

Բանկերը ներել են ավելի քան 7 մլրդ դրամի տույժ-տուգանքներ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հուլիսին իրենց իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի:

«Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի:

Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է:

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար», - գրել  Նիկոլ Փաշինյանը:

Բանկերը ներել են ավելի քան 7 մլրդ դրամի տույժ-տուգանքներ. Նիկոլ Փաշինյան