Պուտինը հուսով է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճը շարունակական կլինի
27/12/2018 18:31

Պուտինը հուսով է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճը շարունակական կլինի

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, անհրաժեշտ է պահպանել այս տեմպերը, նաև երկու երկրների փոխհարաբերություններն այլ ոլորտներում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
 
«Մեր հարաբերությունները բնութագրելու անհրաժեշտություն չկա։ Դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են, որոնք բավականին բովանդակալից են», - ասել է Ռուսաստանի նախագահը: 
 
Նա մասնավորապես նշել է, որ Ռուսաստանն օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցությամբ առաջին տեղն է զբաղեցնում, 2017 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունը մոտ 30 տոկոսով աճել է:
 
«Այս տարվա տասն ամիսներին առևտրաշրջանառությունն ավելացրել է ևս 17,5 տոկոսով։ Տեմպը լավն է, պետք է պահպանել այն», - ասաց ՌԴ նախագահը:
 
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է անել այն ամենը, ինչ կախված է իրենից, Երևանի հետ հարաբերությունների մակարդակը պահպանելու համար ոչ միայն տնտեսական ոլորտում, նաև այլ ոլորտներում, մասնավորապես, անվտանգության ոլորտում:
 
«Ընդհանուր առմամբ մենք ունենք շատ հարուստ, հագեցած  օրակարգ», - եզրափակեց Պուտինը:
 
Նա նշել է, որ սա դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացված խորհրդարանի ընտրություններում Փաշինյանի դաշինքի համոզիչ հաղթանակից հետո նրա առաջին այցն է:
 
«Ցանկանում եմ ձեզ հաջողություն, հաջողություններ բոլոր ծրագրերի իրականացման ժամանակ, որոնք դուք սահմանել եք ձեր թիմի առջև՝ հանուն  Հայաստանի և հայ ժողովրդի», - ասել է Պուտինը:
 
Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանի ընտրությունների արդյունքներով ընտրվել են երեք քաղաքական ուժ:
 
Փաշինյանը 132-ից կստանա 88 մանդատ: