.jpg)
08/01/2019 15:09
Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան «Արսենալում» հարցականի տակ է:
Ինչպես գրում է The Sun-ը, անգլիացիները մոտ ժամանակներում կարող են ձեռք բերել «Բարսելոնի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին: Եթե այդ տրանսֆերը կայանա, ապա «Արսենալը» կարող է հրաժեշտ տալ Մխիթարյանին:
Այս պահին հայ ֆուտբոլիստն անցնում է վերականգնողական գործընթաց՝ վնասվածքից հետո: